Սանկտ-Պետերբուրգի նախկին նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն դարձել է Դաշնային խորհրդի խոսնակի պաշտոնի միակ թեկնածուն, հայտնում է «Ինտերֆաքսը»։
Խորհրդարանի վերին պալատի նախագահի խոսքով, Մատվիենկոյի թեկնածության հարցը կքննարկվի սեպտեմբերի 21-ին կայանալիք նիստին։
Վալենտինա Մատվիենկոն Պետերբուրգի նահանգապետի պաշտոնը, որը նա զբեղեցնում էր ութ տարի, թողել էր հանուն Դաշնային խորհրդի խոսնակի պաշտոնի, որը բաց է մնում 2011 թվականի մայիսին խորհրդարանի վերին պալատից Սերգեյ Միրոնովին հետ կանչելուց հետո։


























