Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը, սեպտեմբերի 22-ին, աշխատանքային այցով կմեկնի Բուխարեստ:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա կմասնակցի Եվրոպայի ժողովրդական կուսակցության խմբի բյուրոյի «Աջ կենտրոնամետ պատասխան տնտեսական եւ սոցիալական  ճգնաժամին. ծրագիր Եվրոպայի համար» խորագրով ընդլայնված նիստին, որտեղ հանդես կգա բացման խոսքով, որից հետո ելույթ կունենա «Սեւծովյան տարածաշրջան. Եվրոպական ազդեցության աճե խորագրով կոնֆերանսի առաջին նիստում: Վարչապետը կհանդիպի ԵԺԿ նախագահ Ուիլֆրեդ Մարթենսին:

Այցի շրջանակում տեղի կունենան ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյան հանդիպումները Ռումինիայի վարչապետ Էմիլ Բոկի եւ Մոլդովայի վարչապետ Վլադ Ֆիլատի հետ:

Տիգրան Սարգսյանը կհանդիպի նաեւ Ռումինիայի հայ համայնքի ներկայացուցիչներին: