ՀՀ ԱԺ պատգամավոր, բժիշկ-պրոֆեսոր Արմեն Չարչյանի եւ մյուսների վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Տեղեկությունը NEWS.am-ին հայտնել են Դատախազությունից:

Նշենք, որ Արմեն Չարչյանը մեղադրվում է «Հաց բերողի»՝ Արթուր Սարգսյանի նկատմամբ իրականացվող դատաբժշկական փորձաքննությունում ակնհայտ կեղծ եզրակացություն տալու մեջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 9-ին ՀՀ ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» ԲԿ նախկին տնօրեն Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն էր տվել։ Չարչյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայության մասին արգելքը:

Արմեն Չարչյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական: