Բաքվի պետական կրկեսի մոտ հրաձգություն է տեղի ունեցել, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները:
Հաղորդվում է, որ միջադեպի հետեւանքով տուժել է 3 մարդ։ Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինների աշխատակիցները։
Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը, փաստի առթիվ հետաքննություն է ընթանում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության բրիգադները։ Ադրբեջանի բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը (TƏBİB) խոստացել է լրացուցիչ տեղեկատվություն տրամադրել։





























