Հայաստանի անկախության 20-ամյակի կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը:

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ուղերձում մասնավորապես ասված է.

«Հարգելի Տիգրան Սուրենի, ընդունեք Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի առթիվ իմ սրտանց շնորհավորանքները: Մեր երկրների հարաբերությունները, որոնք հիմնված են բազմադարյա բարեկամության եւ հոգեւոր մերձության ավանդույթների վրա, դրական զարգացում են ապրում: Զգալի հաջողություններ ենք արձանագրել առեւտրատնտեսական, ներդրումային, գիտատեխնիկական, տրանսպորտային, մշակութային համագործակցության ոլորտներում: ԱՊՀ, ՀԱՊԿ եւ այլ բազմակողմ ձեւաչափերում ամրանում է մեր կառուցողական փոխգործակցությունը: Վստահ եմ, որ հայ-ռուսական գործընկերային կապերի հետագա զարգացումը լիովին համահունչ է մեր ժողովուրդների հիմնարար շահերին եւ ընթանում է Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ապահովման հունով:

Հարգելի Տիգրան Սուրենի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն եւ նորանոր հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ բարօրություն եւ բարգավաճում»: