Գերմանիայում` Բադ Լաուզիկ քաղաքից ոչ հեռու, գնացքը բախվել է ավտոմեքենային: Բախման հետեւանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդ:
«ՌԻԱ Նովոստիի» տեղեկություններով, լոկոմոտիվի բախման հետեւանքով վագոնների մի մասը դուրս է եկել ռելսերից, դրանցից մեկը շրջվել է: Չորս մարդ լուրջ վնասվածքներ են ստացել: Տուժածներից 9-ին տարհանել են ուղղաթիռով:


























