Արաբական «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Վադահ Հանֆարը ալիքում ութ տարվա աշխատանքից հետո հրաժարական է ներկայացրել, հայտնում է bbc.co.uk-ը։ Կայքի հայտարարությունում Հանֆարը հայտարարել է, որ պաշտոնը լքելու իր ցանկությունը քննարկել է տնօրենների խորհրդի ղեկավարի հետ, նա «ըմբռնողականություն է ցուցաբերել եւ ընդունել ոոշումը»։
Հանֆարի հրաժարականը կապված է Wikileaks-ի կայքում նրա հասցեին հնչած մեղադրանքների հետ։ ԱՄՆ կառավարության հաղորդագրություններից մեկում ենթադրություն էր հայտնվել, որ «Ալ Ջազիրայի» գլխավոր խմբագիրը ալիքի վեբ-կայքի բովանդակությունը փոխել է այն բանից հետո, երբ նրան այդ մասին խնդրել են ամերիկացիները։




























