Իրանում, երկրի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Մոհամմադ Ռեզա Գարաի Աշտիանիի ներկայությամբ շաբաթ օրը տեղի է ունեցել Yasin ուսումնամարզական ինքնաթիռի առաջին մոդելի արտադրական գծի բացման արարողությունը, հայտնում է Mehr-ը։

Yasin ուսումնամարզական ինքնաթիռն ունի 12 մետր երկարություն, 4 մետր բարձրություն, օպերատիվ թռիչքի պայմաններում կշռում է հինգուկես տոննա եւ կարող է թռչել մինչեւ 12 կիլոմետր։

Ավելի քան 10 մետր երկարությամբ եւ 24 քառակուսի մետր տարածքով այս ինքնաթիռի թեւը կոչված է դառնալու լավագույնը 200 կիլոմետր/ժամ նվազագույն արագությամբ վայրէջք եւ թռիչք ունեցող ուսումնական ինքնաթիռների շրջանում, ասել են ԶԼՄ-ները։

Yasin-ի առավելագույն արագությունը հայտարարված է ժամում մոտ 1000 կիլոմետր։

«Մեր մտահոգություններից մեկը օդաչուների պատրաստման խթանումն է, քանի որ օդաչուների ուսուցումը մեծ նշանակություն ունի, այդ առաջադրանքի կատարումը պահանջում է տարբեր դասերի ինքնաթիռների պատրաստում»,- լրագրողներին ասել է Իրանի պաշտպանության նախարարը։

Նախկինում ռեակտիվ օդաչուների ուսուցումն անցկացվել է Իրանի սահմաններից դուրս, սակայն պատժամիջոցների պատճառով իրանցի օդաչուները չեն կարող վերապատրաստվել արտասահմանում, ասել է Իրանի պաշտպանության նախարարը։

Դա դասընթացն ավելի կարճ է դարձնում, հավելել է նա։