Իտալիայում յոթ սեյսմոլոգների նկատմամբ դատական գործ է սկսվել: Նրանք ընդգրկված են եղել ռիսկերի կանխորոշման հատուկ հանձնաժողովում եւ չեն կարողացել կանխատեսել 2009 թվականի ապրիլի 6-ին Աքվիլայում տեղի ունեցած` 6,3 մագնիտուդով ավերիչ երկրաշարժը, հայտնում  «ՒՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Երկրաշարժին նախորդել է անոմալ երկրաբանական ակտիվություն, սակայն բնակչությանը չէին տեղեկացրել աղետի հնարավոր հարվածի մասին, մինչդեռ երկրաշարժի զոհ է գնացել 309 մարդ:

Քննության նյութերի համաձայն` մեղադրյալները սխալ են գնահատել իրավիճակը, իսկ ոչ կոմպետենտ լինելու վերաբերյալ ձեւակերպումը հանձնաժողովի անդամների համար հիմք է դարձել ոչ կանխամտածված սպանության մեղադրանք առաջադրելու համար:

Սեյսմոլոգները չեն ընդունում իրենց մեղքը եւ շարունակում են պնդել, որ շատ դժվար է կանխատեսել երկրաշարժը:

Մասնագետների գնահատմամբ, Աքվիլայի ամբողջական վերականգնման համար, որը դեռ փլատակների մեջ է, կպահանջվի 10 տարի: