Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին հայտարարել է, որ առաջիկա երկու ամսվա ընթացքում երկիրը կսկսի գազ արդյունահանել «Հարավային Փարս» գազային հանքավայրի 11-րդ փուլից, հաղորդում է Tasnim-ը։
16 դյույմանոց «Թորբաթ ե Ջամ» գազատարի շինարարության մեկնարկի արարողության ժամանակ իր ելույթում Ջամ Օուջին ասել է, որ երկու գազատար կկառուցվի երկրի հյուսիսարեւելյան հատվածի ուղղությամբ։
Օուջին հիշատակել է նաեւ Չինաստանի հետ կնքված համաձայնագիրը՝ նշելով, որ Իրանի նավթի նախարարությունը չինական ընկերությունների հետ պայմանագրեր ու համաձայնագրեր է կնքել, որոնց իրականացումը կծառայի երկու երկրների շահերին։





























