Սլովենիայի խորհրդարանն անվստահություն է հայտնել  երկրի կառավարությանը` նախագահ Բորութ Պահորի գլխավորությամբ, հայտնում է  bbc.co.uk-ը:

Կոալիցիոն ձախ կենտրոնամետ կառավարությանը մեղադրում են կաշառակերության եւ տնտեսական խնդիրները լուծելու անզորության մեջ:

Խորհրդարանի 90 պատգամավորներից 51-ը քվեարկել են նախագահ Պահորի  եւ նրա ձեւավորած կառավարության դեմ, իսկ 36-ը պաշտպանել են գործող կառավարությանը:

Քաղաքական կոլապսը կարող է արագացնել Սլովենիայի` Եվրոպայի ապահովագրական հինադրամից աջակցությամբ դիմելու գործընթացը, որը ձեւավորվել է պարտքի ճգնաժամի դեմ պայքարելու համար: