Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նա այդ մասին հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի Հայրենակիցներ, այսօր ձերբակալվեցի, սա էլ էր պետք տեսնել... Ծիծաղելի հոդվածով...»,- գրել է Պետրոսյանը:
Ավելի վաղ սոցիալական ցանցերում մի տեսանյութ էր հայտնվել, որում վարորդը չենթարկվելով պարեկի պահանջին հեռանում է, ավելի ուշ հայտնի դարձավ, որ մեքենայի ղեկին եղել է նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:











