Իրանի բանակի ավիացիայի վերջին նվաճումների ցուցահանդեսին ներկայացվել են «Հեյդար» թեւավոր հրթիռը եւ «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռը, հայտնում է Mehr-ը։

Իրանի բանակի ավիացիայի վերջին նվաճումների ցուցահանդեսը բացվել է կիրակի առավոտյան Իսլամական հեղափոխության առաջնորդի գլխավոր ռազմական խորհրդական, գեներալ-մայոր Յահյա Ռահիմ Սաֆավիի, Իրանի բանակի հրամանատար, բրիգադային գեներալ Քիումարս Հեյդարիի եւ բանակային ավիացիայի հրամանատար, երկրորդ բրիգադային գեներալ Յուսեֆ Ղորբանիի ներկայությամբ։

Այս ցուցահանդեսում ներկայացվել է տարբեր ոլորտներում իրանական բանակի ավիացիայի հնարավորությունների մի մասը։

Ցուցադրությանը ներկայացված ձեռքբերումներից էին «Հեյդար» թեւավոր հրթիռը եւ «Շաֆաղ» ծանր հակատանկային հրթիռը: