Եթե ուզում են օրենքը խստացնել, թող խստացնեն, բայց խստացնելու ավելի լավ տեղ կա, թող ՍԱՏՄ-ն խստացնի, ֆերմերներին ստուգի, թե ինչ սրսկումներ են անում ու երբ են անում: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՍԱՏՄ շենքի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ նշեց թունաքիմիկատներ ներկրող կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը:
Նշենք, որ ակցիայի մասնակիցները բողոքում են, որ արգելվել է որոշակի ագրոքիմիկատների եւ պեստիցիդների ներկրումը Հայաստան եւ ներկրող կազմակերպությունները հայտնվել են անելանելի իրավիճակում:
«Մենք բազմաթիվ դեպքեր ենք ունեցել, երբ ձմերուկ արտադրողը սրսկել է ու բերել անմիջապես ծախել է: Այստեղ ոչ մի վերահսկողություն չի կատարվում, որ խստացնեն այդ հարցը, վերահսկեն, տեսնեն՝ ֆերմերները սպասման ժամկետները պահպանում են, թե ոչ: Փոխարենը անիմաստ խստացնում են գրանցման գործընթացում: Այս ամենի արդյունքը լինելու է նա, որ պեստիցիդները շատ քիչ քանակությամբ են ներկրվելու, եւ գները բարձրանալու են»,-ասաց նա:











