Google-ը գրանցում է բացել Google +-ում: Այժմ այն հասանելի է բոլոր օգտվողների համար: Այդ մասին սեպտեմբերի 20-ին Google-ի պաշտոնական բլոգում տեղեկացրել է ընկերության փոխտնօրեն Վիկ Գունդորտը (Vic Gundotra):
Օգտվողներին տեղեկացրել են սոցիալական ցանցի նոր հնարավորությունների մասին: «Վիդեո-հանդիպումները» այժմ հասանելի են լինելու բջջային հեռախոսով օգտվողների համար, հաղորդում է 3dnews-ը:
Google+-ում այժմ հասանելի է նաեւ որոնողական համակարգը:




























