Լրտեսության համար Իրանում ազատազրկված ամերիկացիներին գրավի դիմաց ազատ կարձակեն: Նրանց դատապաշտպանի խոսքով, ԱՄՆ քաղաքացիներին կհանձնեն Իրանում Շվեյցարիայի դեսպանատանը, հաղորդում է BBC-ն:

Հիշեցնենք, որ ամերիկացի Շեյն Բաուերը եւ Ջոշ Փաթալը կալանավորվել են 2009-ի հուլիսին` Իրաքյան Քուրդիստանում, Իրանի եւ Իրաքի միջեւ սահմանը հատելու ժամանակ:

Ամերիկացիների նկատմամբ դատավարությունն ավարտվել է նախորդ շաբաթ: Դատավարության ավարտից առաջ խոսակցություններ հայտնվեցին, որ նրանց ազատ են արձակելու Ռամադանի տոների հետ կապված, սակայն այդ խոսակցությունները չարդարացան: Դատական լսումների ժամանակ ԱՄՆ քաղաքացիները չեն ընդունել իրենց մեղքը: