Խորհրդային Միության փլուզման մեջ պետք չէ մեղադրել Միխայիլ Գորբոչովին: Նման կարծիք է հայտնել ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը` սեպտեմբերի 21-ին` «Ռուսական համայնքների Հայրենիք-Կոնգրես» վերակազմավորվող կազմակերպության համաժողովի ժամանակ, հաղորդում է Ռոսբալթը:

Նրա խոսքով, փլուզման մեջ արժի մեղադրել «ծայրամասային միութենական հանրապետությունների եսասեր  առաջնորդներին»: «Իհարկե ԽՍՀՄ-ը Գորբոչովը չի փլուզել: Նա նույնիսկ ընդունակ չէր դրան: Չարժե մեղադրել նաեւ կոմունիստներին»:

ԽՍՀՄ փլուզման մեղավորները, Ռագոզինի կարծիքով, ծայրամասերի ազգային առաջնորդներ են, ովքեր խորհրդային վերջին տարիներին հանդես եկան «ավելի եւ ավելին պահանջողների» դերում: