Իրանի անվտանգության ուժերը ավելի քան 110 մարդու են ձերբակալել՝ կապված դպրոցականների թունավորման հետ, չորեքշաբթի հայտնել է անվտանգության ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Սաիդ Մոնթազեր-օլ-Մահդին։
«Այս օրերի ընթացքում իրավապահ ուժերի հետախուզական կազմակերպությունը հայտնաբերել եւ ձերբակալել է ավելի քան 110 օրինախախտների»,- գեներալի խոսքը մեջբերում է Tasnim գործակալությունը։
Իրանում մի քանի ամիս է, ինչ ողջ երկրով դպրոցականների առեղծվածային զանգվածային թունավորումներ են։ Իրավիճակը հետաքննող խորհրդարանական հանձնաժողովի անդամ Մոհամմադ Հասան Ասֆարին մարտի 6-ին ասել է, որ 25 նահանգների 230 դպրոցների ավելի քան 5000 երեխա արդեն տուժել է դրանից: Նրա խոսքով, թունավոր նյութերի ազդեցության ամենաշատ դեպքերը գրանցվել են աղջիկների մոտ։
Առաջին նման դեպքը գրանցվել է անցած տարվա նոյեմբերին Կում քաղաքում. այդ ժամանակ հիվանդանոց էր տեղափոխվել 44 աշակերտուհի։




























