Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Լիբիան ռմբակոծելուց առաջ, Մուամար Քադաֆիին շատ «թույն» Mercedes է վաճառել, որի օգնությամբ վերջինս կարողանում էր կես տարի խույս տալ ՆԱՏՕ-ի օդանավերի հարվածներից:

Բանն այն է, որ զրահապատ «նվերը» հագեցած է էլեկտրոնային համակարգերով, որոնք խափանումներ են առաջացնում եւ խոչընդոտում թշնամական ռադարների աշխատանքը, հաղորդում է KP.ru-ն:

2007-ին, Նիկոլա Սարկոզին, ով այդ ժամանակ աշխատում էր երկրի ՆԳ նախարար, հավանություն է տվել Քադաֆիին 5,5 մլն դոլար արժողությամբ Mercedes-ի վաճառքին: 2008-ին, նա վերջնական թույլտվություն է տվել գործարքին, բայց արդեն որպես երկրի նախագահ:

Ի դեպ, 3 տարի առաջ ֆրանսիացիները, Mercedes-ի հետ միասին, Տրիպոլիին են վաճառել նաեւ 40 մլն դոլարի էլեկտրոնային սարքավորումներ, որը Քադաֆիի ռեժիմին թույլ է տվել ստուգել լիբիացիանրի էլեկտրոնային հասցեները: