Ղրղըզստանի նախագահ Ռոզա Օթունբաեւան շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ:
Ինչպես հաղորդում է «ԱԿԻպրես»-ը, Օթունբաեւայի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է, որ Հայաստանն իր անկախության տարիներին զգալի հաջողությունների է հասել տնտեսության արմատական վերափոխումներում, պետության սոցիալական եւ հասարակական-քաղաքական կյանքում եւ իր արժանի տեղն է զբաղեցնում միջազգային ասպարեզում:
«Վստահ եմ, որ ղրղըզ-հայկական բարեկամական եւ բարիդրացիական հարաբերությունները այսուհետ եւս կզարգանան ի բարօրություն երկու ժողովուրդների:
Օգտվելով առիթից, հարգելի, Սերժ Ազատի, ցանկանում եմ Ձեզ քաջ առողջություն, բարեկեցություն եւ հետագա հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Հայաստանի ժողովրդին` խաղաղություն եւ բարգավաճում»,- ամփոփել է Օթունբաեւան:




























