Անկարայում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած պայթյունի հետ կապված հայտարարություն է տարածել PKK-ն՝ հերքելով իր կապը պայթյունի հետ։
Firat գործակալության փոխանցմամբ՝ PKK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե Անկարայի պայթյունը փորձում են վերագրել PKK-ին՝ քրդերի հանդեպ թշնամությունը բորբոքելու համար։ «Էրդողանի ամերիկյան այցից առաջ տեղի ունեցած պայթյունի նպատակն է՝ ցույց տալ, թե իբր իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը տուժյալի կարգավիճակում է եւ մեր շարժման դեմ նոր աջակիցներ փնտրելն է։ Չնայած գիտեն, որ մենք քաղաքացիական անձանց դեմ գործողություն չենք իրականացնում, իշխող կուսակցությունը սեւ քարոզչությամբ փորձում է քրդերի հանդեպ իրականացվող պատերազմի շրջանակները ընդլայնել»,-նշվել է PKK-ի տարածած հայտարարության մեջ։


























