Վրաստանում ձերբակալել են Վիկտոր Կախետելիձեին, ով մեղադրվում է սեփական հորը, քրոջը եւ զարմուհուն սպանությունը պատվւրելու մեջ:
Վրաստանի ՆԳՆ տվյալներով, Կախետելիձն «պատվիրել է հոր` Մամուկա Կախետելիձեի, քրոջ` Լիանա Կախետելիձեի եւ քրոջ դստեր` Աննա Մաչաիձեի սպանությունը»:
«Հանցագործությունն իրագործելու համար նա պայմանավորվել է, այսպես կոչված, «քիլերի» հետ, որ այդ անձանց սպանելու համար կվճարի 10 հազար դոլար»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:
Միաժամանակ, չի նշվում, թե երբ է ձերբակալվել Կախետելիձեն, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:
Նրան սպառնում է 20 տարվա ազատազրկում:


























