Նիժնի Նովգորոդի շրջանային դատարանը երկու ազգայնամոլների դատապարտել է 21 եւ 22 տարվա ազատազրկման: Նրանց երրորդ հանցակիցը դատապարտվել է 25 տարվա ազատազրկման: Հանցագործները պատիժը կրելու են խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում:
Ըստ քրեական գործի նյութերի, 2010թ. փետրվարի 27-ին դատապարտվածներից երկուսը Նիժնի Նովգորոդի «Կանավինսկայա» կայարանի մերձակայքում ծեծելով սպանել են Ուզբեկստանի մի քաղաքացու:
Երկրորդ սպանությունը նրանք կատարել են 2010թ. օգոստոսի 22-ին, երբ հարձակվել են Ադրբեջանի քաղաքացու վրա: Վերջինիս դանակի 19 հարված են հասցրել: Տուժածը տեղում մահացել էր: Նույն օրը նրանք հարձակվել էին մի տղամարդու եւ մի կնոջ վրա` սխալմամբ ենթադրելով, որ նրանք ռուսներ չեն, հաղորդում է NEWSru.com-ը:




























