Երեւանում, այսօր` սեպտեմբերի 21-ին, ավարտվեց Երեւանի «ՌեԱնիմանիա» 3-րդ միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Հրաժեշտ տալով 2011-ին ` «ՌեԱնիմանիան» գնաց աշխատելու արդեն «ՌեԱնիմանիա 2012»-ի համար: Սեպտեմբերի 19-ին ucom-ի եւ «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի կողմից կազմակերպված փակման արարողության ժամանակ հայտնի դարձան «ՌեԱնիմանիա 2011»-ի հաղթողների անունները:
NEWS.am-ը ներկայացնում է «ՌեԱնիմանիա 2011» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնի հաղթողների անունները:
Լավագույն Ավարտական ֆիլմ – «Չորս-հինգ-վեց» - ՈՒեյ-Չենգ Լին, Թայվան
Ժյուրիի Հատուկ նշում – «Ներսում» - Օլենա Պոտյոմկինա, Չեխիա/Ֆրանսիա
Լավագույն Հեռուստատեսային/Ուսուցողական ֆիլմ – «Փոքրիկ ճտեր՝ քունգ-ֆու ճուտիկներ» - Ժան-Լուկ Ֆրանսուա, Ֆրանսիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Սա չինարեն է» - Իզաբել Լենոբլ, Ֆրանսիա
Լավագույն Երաժշտություն կարճամետրաժի համար – «Երազակապ» - Մարթս Պաժեկ, Լեհաստան
Ժյուրիի Հատուկ նշում – «Բեն Օրա» - Նիքոլա Բիանկո, Ֆրանսիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Օլգշթրասե 18» - Յորգ Ռամբաում, Գերմանիա
Մանկական ժյուրիի մրցանակ լավագույն ֆիլմի համար – «Եւ, եւ» - Միրայ Միզու, Ճապոնիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Բարքլի կատուն» - Չյու Լի-Ուեյ, Թայվան
Լավագույն Կարճամետրաժ ֆիլմ - «Մենդելսոնը տանիքի վրա» - Ժան-Ժաք Փրունե, Չեխիա/Ֆրանսիա
Ժյուրիի Հատուկ նշում - «Լումինարիս» - Խուան Պաբլո Զառամելլա, Արգենտինա
Լավագույն Լիամետրաժ ֆիլմ – «7 եղբայրներ» - Ռիտա Նելիմարկա, Ֆրանսիա/Ֆինլանդիա
Ժյուրիի Հատուկ նշում – «Ձիթապտուղ վաճառողի որդին» - Մաթյու Զեյթինջիօգլու, Ֆրանսիա:
Նշենք, որ «ՌեԱնիմանիա» Երեւանի միջազգային անիմացիոն կինոփառատոնը ստեղծվել է 2008-ին` նպատակ ունենալով աջակցել հայկական անիմացիայի երբեմնի համբավի վերականգնմանը: 2009-ին փառատոնը հաջող մեկնարկ ունեցավ: Ոգեւորված հաջողություններով` 2010-ին փառատոնը հանդես եկավ մի շարք նոր նախաձեռնություններով` «ՄարԱնի» անիմացիայի շուկա, «Տաղանդների որս» մրցույթ, «Հայկական ներկապնակ» ծրագիր, բացօթյա ցուցադրություններ` նպատակ ունենալով համաշխարհային ճանաչում ունեցող անիմացիոն ֆիլմերն ավելի մոտ դարձնել հայ հանդիսատեսին, ինչպես նաեւ փառատոնին նոր որակ հաղորդել:
2011-ին «ՌեԱնիմանիան» ստացել էր ավելի քան 300 հայտադիմում,շուրջ 40 երկրներից:




























