Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները մտել են PKK-ի(Քուրդիստանի բանվորական կուսակցություն) իրանյան թեւի՝ PJAK-ի (Քուրդիստանի ազատ կյանք) կարեւորագույն ռազմական բազան եւ ճամբարը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝  Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնել է, որ Իրան-Իրաք սահմանում գտնվող ռազմական կետը ազատված է PJAK-ի զինյալներից եւ գտնվում է իրանական ուժերի վերահսկողության տակ։  

Իրանցի զինվորականները ճամբարում իջեցրել են PJAK-ի զինանշանները եւ բարձրացրել Իրանի դրոշները։  PJAK-ի զինյալները հեռացել են ճամբարից, մինչ կլրանար Թեհրանի տված ժամկետը։

Ավելի վաղ PJAK-ը զինադադար էր հայտարարել Իրանին, ինչին ի պատասխան Իրանը պնդել էր, թե զինադադարն ընդունում է այն պայմանով, որ PJAK-ի զինյալները լքեն Իրանի տարածքը։