Եմենի իշխանությունները հրահանգել են փակել մայրաքաղաք Սանայի մուտքերն ու ելքերը: Այս մասին այսօր` սեպտեմբերի 21-ին, հաղորդել է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը:
Նախօրեին, ավելի քան 10 մարդ է սպանվել հերթական բախումների ժամանակ, իսկ կիրակի օրվանից զոհերի թիվը հասել է 60-ի: Արդեն 4-րդ օրն է քաղաքում չեն դադարում հուզումները:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Եմենում կռիվները դադարեցվել էին սեպտեմբերի 20-ի երեկոյան, երբ երկրի փոխնախագահ Ադեբրադո Մանսուր Հադին հրաման էր տվել Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին դադարեցնել կրակը մայրաքաղաքում, օտարերկրյա դեսպանների հետ բանակցություններ վարելուց հետո:
Սակայն չորեքշաբթի առավոտյան հաշտությունը խախտվել է: Դեռեւս չի հաղորդվում, թե ով է առաջինը կրակ բացել, սակայն Սանայի երկու շրջաններում կռիվները շարունակվում են, հաղորդում է «Վեստին»:




























