Հաշվետու տարում Ադրբեջանի պաշտպանության նախարարության ենթագերատեսչական միավորումներում եւ ձեռնարկություններում արտադրվել եւ ուժային կառույցներին է հանձնվել պաշտպանական նշանակության 160 անուն արտադրանք։ Ինչպես տեղեկացրել է APA-ն, դա արտացոլվել է Ադրբեջանի կառավարության 2022թ. գործունեության հաշվետվությունում։

Փաստաթղթում նշվել է, որ «2022թ. կատարվել են 47 թեմաների վերաբերյալ փորձնակոնստրուկտորական աշխատանքներ, նախարարության ենթակա ձեռնարկությունները լիովին ավարտել են պաշտպանական նշանակության 5 անուն արտադրանքի ստեղծման աշխատանքները։