YouTube վիդեոհոսթինգը հայտարարել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ալիքի վերականգնման մասին, այժմ էջում հնարավոր է նոր բովանդակություն հրապարակել։
«Այսօրվանից Դոնալդ Թրամփի ալիք մուտքն այլեւս սահմանափակված չէ, այնտեղ կարելի է նոր բովանդակություն վերբեռնել։ Մենք ուշադիր գնահատել ենք իրական աշխարհում բռնության շարունակական ռիսկերը՝ միաժամանակ հավասարակշռելով ընտրողների կարողությունը՝ հավասարապես լսելու հիմնական թեկնածուներից ընտրություններից առաջ», - ասվում է ծառայության թվիթերյան հայտարարության մեջ:
Նշվում է, որ YouTube-ը կշարունակի հետեւել ԱՄՆ նախկին նախագահի էջին՝ «ինչպես ցանկացած այլ ալիքի»։
Սպիտակ տան նախկին ղեկավարի մուտքը ԱՄՆ-ի ամենահայտնի սոցիալական ցանցեր արգելելու պատճառը 2021 թվականի հունվարի 6-ին տեղի ունեցած անկարգություններն ու Կապիտոլիումի վրա իրկանացված գրոհն էին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թրամփը 2024 թվականի նախագահական ընտրություններից առաջ մտադիր է վերադառնալ Twitter եւ Facebook։





























