Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահ է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ վեճ հրահրելու Արեւմուտքի փորձերը դատապարտված են ձախողման։ Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում։

«Մենք տեսնում ենք վիճելու Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ վեճ հրահրելու արեւմտյան երկրների բացահայտ փորձերը։ Մտածելով եւ միաժամանակ հոգալով ոչ թե այնտեղ տեղակայված երկրների շահերի, այլ սեփական աշխարհաքաղաքական շահադիտական նպատակների մասին։ Վստահ եմ, որ նման փորձերը դատապարտված են ձախողման»,- ասել է Լավրովը։

Նախարարն ասել է, որ գործընկերոջ հետ մանրամասն քննարկել են Լաչինի միջանցքի շուրջ եւ ընդհանրապես Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորման ուղիները։ Հաստատել են Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների միջեւ եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով բանակցային գործընթացի արագ վերսկսման կարեւորությունը։

Հաշվի առնելով տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակման ուղղությամբ կատարված զգալի աշխատանքը՝ հուսով ենք, որ շուտով հանձնաժողովի համանախագահները կկարողանան կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել։ Մենք կողմ ենք Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական աջակցությամբ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի գործունեությունը ակտիվացնելուն։ Ռուսական կողմից պատրաստակամություն կա հետագայում եւս նպաստել Երեւանի եւ Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի կնքմանը։ Ընդգծվել են ավելի լայն տարածաշրջանային ձեւաչափերի, այդ թվում՝ 3+3 հարթակի կարեւորությունը, որը համագործակցության հնարավորություններ է բացում Հարավային Կովկասի երկրների եւ հարեւանների միջեւ, նշել է Լավրովը։