Ագրեսիայի վտանգ մշատապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ բանակցություններում ՀՀ-ի կողմից դրսեւորվող կառուցողական մոտեցումից: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, Աժ-ում հայտարարեց Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Այս օրերին, երբ ականատես ենք լինում այդպիսի սուր հռետորաբանության եւ սպառնալիքների, պետք է փաստենք, որ, այո, նոր ագրեսիայի վտանգ եւ Հայաստանի դեմ, եւ ԼՂ-ի դեմ, ընդ որում ԼՂ-ի դեպքում էթնիկ զտոըւմների եւ ղցեղասպանության դրսեւորումների տեսքով, իսկապես կա»,-ասաց նա:
ԱԳ նախարարը խոսեց նաեւ Հաագայի դատարանի որոշման մասին՝ նշելով. «ՄԱԿ-ի միջազգային դատարանի կողմից համապատասխան որոշմամբ Ադրբեջանը պետք է ապահովի Լաչինի միջանցքում անխափան երթեւեկությունը այնպես, ինչպես դա ամրագրված է, բխում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից: Մինչեւ հիմա բազմաթիվ են գործընկեր պետությունները, որոնք այս նույն կոչով հանդես են գալիս:
Կարծում եմ՝ միջազգային հանրություն այստեղ իսկապես անելիք ունի, պետք է ավելի գործուն միջոցներ կիրառեն:
Գիտեք, որ ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումները պարտադիր են կատարման համար: Չկատարման դեպքում պետք է դրանից ինչ-որ հետեւանքներ բխեն, այլապես ընդհանրապեսդ միջազգային հարաբերությունների համակարգը չի աշխատի»:











