Երեւանում մեկնարկել է Հայ ոսկերիչների համաշխարհային միության համաժողովը: Համաժողովին մասնակցել են Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, Արմեն Գեւորգյանը, Սփյուռքի փոխնախարար Ստեփան Պետրոսյանը, ինչպես նաեւ Հայաստանում եւ արտասահմանում ոսկերչական արտադրության ղեկավարները:

Իր ելույթում Ա. Գեւորգյանը նշել է Հայաստանի տնտեսության մեջ ոսկերչական ոլորտի կարեւորությունը: «Այդ ազնիվ արհեստը ժողովուրդը վերածել է բարձր արվեստի, նրա մեջ ներդնելով իր վարպետությունն եւ գեղեցիկի մասին պատկերացումները»,-հայտարարել է փոխվարչապետը:

Էկոնոմիկայի նախարարության արդյունաբերական վարչության ղեկավար Հայկ Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանում ընդունվել է օրինագիծ ազատ տնտեսական գոտիների մասին: «Այդ գոտիներից մեկում` Գյումրիում, աշխատելու են Իտալական ճարտարապետության ինստիտուտի դիզայնի մասնագետներ, ովքեր համագործակցելու են նաեւ ոսկերչական ոլորտի ներկայացուցիչների հետ»,-հավելել է Ա. Միրզոյանը: