Երեկ` սեպտեմբերի 21-ի ուշ երեկոյան, Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի Բադամդար շրջանում բողոքի ակցիա է տեղի ունեցել, հաղորդում է ադրբեջանական «Ազադլըգ» թերթը:
Բադամդարում բողոքի ակցիայի մասնակիցների թիվը հասել է մոտ 3 հազարի: Նրանք հարձակվել են Զարիֆա Ալիեւայի անունը կրող այգու մոտ հավաքվող պոռնիկների վրա: Ցուցարաները պահանջել են փակել այգու սրճարանները, որոնք ծառայեցվում են որպես պոռնկական ծառայությունների մատուցման վայր: «Մինչեւ առավոտ մեր աչքի առաջ պոռնիկներն են կանգնում: Այստեղով մեր քույերն ու մայրերն են անցնում, իսկ նրանք շարունակ հայհոյում են»:
Ակցիայից մեկ ժամ հետո ոստիկանները միջամտել եւ ցրել են ցույցը: «Ամեն ինչ դեռ նոր է սկսվում, սպասեք, հենց լույսը բացվի, շարունակելու ենք ցույցը»,-ասել է մասնակիցներից մեկը, նշում է «Ազագլըգ»-ը:


























