Նախնական հաշվարկներով, Բելառուսը կսկսի Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համակարգեր գնել 2013-2015թթ.։
Ինչպես տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, այս մասին սեպտեմբերի 22-ին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար Յուրի Ժադոբինը։ «Սպառազինության ազգային համալիր ծրագիրը նախատեսում է զինված ուժերի սպառազինում նորագույն տեխնիկայով, այդ թվում С-400, ԶՀՀ «Тор-М2», ինչպես նաեւ Յակ-130 ուսումնառազմական ինքնաթիռներ։
Այս սպառազինության ձեռքբերման ժամկետները կախված են ֆինանսավորումից եւ Ռուսաստանի ռազմաարդյունաբերական համալիրի հնարավորությունից։ Նախնական հաշվարկներով С-400 համակարգերը Բելառուսը կսկսի գնել 2013-2015 թթ.»,- ասել է Ժադոբինը։

























