Ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչություն մարտի 23-ին է ստացել է Մարտունու շրջանի Ննգի համայնքի 30-ամյա բնակչի դիմումն այն մասին, որ ս.թ. մարտի 6-ից մինչեւ 9-ն ընկած ժամանակահատվածում, ինքը գտնվելով Մարտակերտի շրջանում, առանց իր իմացության իր «Արցախբանկ» ՓԲԸ պլաստիկ բանկային քարտից 1․490․000 ՀՀ դրամ գումար է փոխանցվել «Adjarabet.am» բուքմեյքերական ընկերության անհայտ խաղային հաշվին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Արցախի ներիքին գործերի նախարարությունից:

Արդյունքում`  Արցախի բնակչին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության տնտեսական եւ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։

Կոչ ենք անում` առցանց տիրույթում խաբեության զոհ չդառնալու համար,  լինել զգոն, չտրվել խաբկանքի եւ ոչ մի դեպքում չհրապարակել անձնական եւ բանկային քարտի տվյալները։

Վարչությունը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` այսօրինակ հանցագործությունների բացահայտման եւ ապագայում դրանք բացառելու ուղղությամբ։