Թեհրանը Մոսկվայի հետ բանակցում է Իրանի տարածքում նոր ատոմակայաններ կառուցելու շուրջ: Այս մասին այսօր` սեպտեմբերի 22-ին, հայտարարել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը` ռուսական Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Իրանը ներկայումս նոր ԱԷԿ-ներ կառուցելու ծրագրեր ունի եւ այդ առումով մտադիր է օգտագործել միջազգային փորձագետների փորձը:
Սեպտեմբերի 12-ին, Իրանում կայացել է «Բուշեր» ատոմակայանի մեկնարկը, որը կառուցել են ռուս մասնագետները:

























