Աֆղանստանում վերջին մեկ օրում տեղի ունեցած ռազմական գործողությունների հետեւանքով, սպանվել է 20 գրոհային, ձերբակալվել` 22-ը, հաղորդում է երկրի ԱԳՆ-ն:

Աֆղանստանի անվտանգության ուժերի եւ ISAF-ի կողմից 14 ռազմական գործողություններ են իրականացվել Քաբուլի, Նանգարհարի, Քունդուզի, Բալհի, Քանդահարի, Գելմանդի, Վարդաքի, Լոգարի, Հոսթի եւ Փաքթիայի շրջաններում:Այդ ընթացքում առգրավվել է երկու հրթիռանետ, 14 հրթիռ, երկու ինքնաձիգ, «AK-47» 14 հրացան, 17 նռնակ եւ ինքնաձիգի 400 փամփուշտ: