Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւն այսօր` սեպտեմբերի 22-ին, ստուգայց է կատարել Ժողովուրդների բարեկամության ռուսական համալսարանի հանրակացարան, որտեղ սովորում են ուսանողներ ողջ աշխարհից:

Սկզբում Մեդվեդեւը այցելել է հին մասնաշենք, որը կառուցվել է դեռ նախորդ դարի 60-ական թվականներին: Սենյակներից մեկում նա հանդիպել է բանասիրական ֆակուլտետի 5-րդ կուրսի ուսանող Ռոման Արտյուշինի  հետ: Նա Մեդվեդեւին հայտնել է, որ իր սենյակակիցը հայ է, ով օրդինատոր է եւ այս պահին հերթապահության է:

Այդ պահին լուսանկարիչը փորձել է հարմար կադր անել եւ պատահաբար պատռել է վարագույրը:

Հաջորդ սենյակը, որտեղ այցելել է ՌԴ նախագահը, եղել է ղազախստանցի ուսանողուհունը, ով ցանկություն է հայտնել հոգեբան դառնալ: