Անկարայում, սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունն ստանձնել է «Քուրդիստանի ազատ բազեներ» կազմակերպությունը (TAK):
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ TAK-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, թե այս գործողությունը դեռ սկիզբն է եւ ամեն պահ ու ամեն վայր կարող է գործողությունների թիրախ հանդիսանալ։
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին, Անկարայի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել, որի հետեւանքով 3 հոգի մահացել է, 15-ը՝ վիրավորվել։ Թուրքական իշխանությունները պայթյունի կազմակերպման մեջ մեղադրել էին PKK-ին, որից հետո PKK-ն հայտարարություն տարածեց՝ պնդելով, որ այն թուրքական իշխանությունների հերթական խաղն է՝ ցույց տալ Անկարային տուժյալի կարգավիճակում եւ PKK-ի դեմ պայքարում նոր աջակիցներ գտնել։



























