Թունիսում ձերբակալվել է Լիբիայի վարչապետ Բաղդադի Ալի Մահմուդին, ով վերջին 5 տարում, Քադաֆիի օրոք, ղեկավարել է կառավարությունը:

Al Arabiya հեռուստաալիքը, ով հաղորդել է այս տեղեկությունը` վկայակոչելով իր աղբյուրները, այլ մանրամասներ չի հաղորդել: Միաժամանակ, Թունիսի կառավարությունում այս տեղեկությունը չեն հաստատել:

Բաղդադին Լիբիայի վարչապետի պաշոտնը զբաղեցնում է 2006-ի մարտից մինչեւ Տրիպոլիի անկումը, երբ քաղաքը գրավեցին ապստամբերը:

Սեպտեմբերի 1-ին Բաղդադին հայտնվել էր Al Arabiya-ի եթերում եւ ասել, որ այսուհետ այն մարդկանց հետ է, ովքեր պատերազմում են Քադաֆիի դեմ, հաղորդում է Gazeta.ru-ն: