Արցախի Մարտունու շրջանում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Այս մասին հաղորդվում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի մարտի 26-ի տեղեկատվական տեղեկագրում։

«Զոհեր չկան։ Ռուսական խաղաղապահ զորախմբի ուժերը հետաքննում են դեպքը։

Մարտունու, Մարդակերտի եւ Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։

Ավտոշարասյան մարդասիրական բեռներով Գորիս-Ստեփանակերտ երթուղու ուղեկցությունն ապահովված է», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Զեկույցում նշվում է, որ ռուս խաղաղապահների կողմից անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։