Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը երկուշաբթի օրը հայտարարել է, որ մոտ ժամանակներս ծրագրում է Մոսկվայում հանդիպում անցկացնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:

«Ես շուտով Մոսկվայում կհանդիպեմ Ռուսաստանի արտգործնախարարի հետ»,-նրա խոսքը մեջբերում է Mehr-ը։

Նա նաեւ հիշեցրել է Սաուդյան Արաբիայի, Սիրիայի, Օմանի, Կատարի, Քուվեյթի, Թուրքիայի, ԱՄԷ-ի, Շվեյցարիայի եւ Պակիստանի ԱԳ նախարարների հետ վերջերս կայացած հեռախոսազրույցների մասին՝ հստակեցնելով, որ Թեհրանը հավասարակշռված արտաքին քաղաքականություն է վարում: