Թերթը գրում է, որ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի 6–րդ գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Սամվել Հովսեփյանը հայտնել է, որ «ԱրմենՏել»–ի, «Վիվասել»–ի եւ «Օրանժ Արմենիա»–ի հեռախոսային բազաներն ամբողջությամբ հայտնվել են շուկայում։
«Ինչ-որ մարդիկ՝ հաքերներ, ապօրինի տիրացել են համակարգչային տեղեկատվությանը, եւ բոլոր բաժանորդների տվյալներն այսօր ազատորեն վաճառվում են։ Թե դա ինչ պայմաններում է տեղի ունեցել, 6–րդ գլխավոր վարչությունը դեռ փորձում է պարզել արդեն հարուցված կոնկրետ քրեական գործի շրջանակներում։ Իսկ կբացահայտվի՞ արդյոք մարդկանց անձնական տվյալների գողության գործը, դժվար է ասել. չի բացառվում, որ այս դեպքից հետո եւս ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հայտարարի, որ համակարգի նախկին կամ ներկա աշխատակիցներ են խառնված գործին»,- գրում է «Ժողովուրդ»-ը:


























