Առաջիկայում Հայաստանում խաղողի գինը 200 դրամից ավել եւ 400 դրամից պակաս չի լինելու: Նման կարծիք է հայտնել Հայաստանի գինեգործների միության ղեկավար Ավագ Հարությունյանը, սեպտեմբերի 23-ին, լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ:
Նա նշել է, որ գնի կտրուկ բարձրացում հնարավոր չէ: «Մեր հարեւանները` Թուրքիան եւ Իրանը, գինեգործությամբ զբաղվող համաշխարհային առաջատարներից են: Նրանք դա կարող են արտահանել կիլոգրամը 60-ից 70 ցենտով, անսահմանափակ քանակությամբ: Չափազանց թանկ տեղական խաղողը անմրցունակ կլինի` համեմատած արտահանման հետ: Դրա համար խաղողի արժեքը կազմելու է 200-ից 400 դրամ»,-նշել է Հարութունյանը:
Հիշեցնենք, որ 2010 թվին Հայաստանում արտադրվել է մոտ 220 հազար տոննա խաղող: Մասնագետների կարծիքով, մանրածախ վաճառքի է հանվում ընդհանուր բերքի 10 տոկոսը:



























