Թավրիզում Ադրբեջանի հյուպատոսության դիմաց բողոքի ակցիա է անցկացվել ։

Ցուցարարները պահանջում էին փակել Իսրայելում Ադրբեջանի դեսպանատունը։

Նշենք, որ Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին կոչ է արել Ադրբեջանին բացատրել Իսրայելի հետ հակաիրանական համագործակցությունը․ «Իրանի դեմ միասնական ճակատ ստեղծելու» մասին Իսրայելի արտգործնախարար Էլի Քոհենի հայտարարությունները անվանելով մեկ այլ փաստաթուղթ, որով Իսրայելը ձգտում է Ադրբեջանի տարածքը վերածել Իսլամական Հանրապետության ազգային անվտանգության սպառնալիքի։ Նա հավելել է, որ Իրանը չի կարող անտարբեր մնալ Ադրբեջանի տարածքից իր դեմ Սիոնիստական ​​ռեժիմի դավադրության նկատմամբ։

Քանաանիի հայտարարությունը դուր չի եկել Ադրբեջանի իշխանություններին, որոնք հերթական անգամ Իրանին մեղադրել են Հայաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալու հմար։