Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել. զոհեր եւ վիրավորներ չկան։ Այս մասին ասվում է մարտի 31-ին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահ կոնտինգենտի գործունեության վերաբերյալ ՌԴ ՊՆ տեղեկատվական տեղեկագրում։
Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական եւ հայկական կողմերի հետ հետաքննություն է անցկացնում այդ փաստերի առնչությամբ։
Մարդասիրական բեռներով ավտոշարասյունն ուղեկցվել է ԳՈՐԻՍ-ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ երթուղով։
Ռուս խաղաղապահներն անվտանգությունն ապահովելու եւ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն են պահպանում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։





























