Ռուսական դատարանը քննում է վեց երեխաների հայր մի հայի գործը, ով, ինչպես ենթադրում է նախաքննությունը, մանկահասակ երեխային ստիպել է կանեփ վաճառել, հայտնում է «ՌԻԱ Նովոստիին»։

Նա անտառից՝ Բրյանսկի շրջանի Միրնի գյուղից ոչ հեռու, անցած տարի օգոստոսին վայրի կանեփ է քաղել եւ բերել տուն։

Վայրի կանեփից մարիխուանա ստանալով՝ նա այն տվել է միեւնույն  մարդուն։ Պայմանավորվելով գնորդի հետ՝ նա գումարը ստացել է նախօրոք, իսկ թմրանյութը նրան տվել է նրա անչափահաս տղան։

Տղամարդու հանդեպ քրեական գործ է հարուցվել։ Նրան 5-12 տարվա ազատազրկում է սպառնում։