Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 66-րդ նստաշրջանի շրջանակներում մի շարք հանդիպումներ է ունեցել իր գործընկերների հետ, հաղորդում է Վրաստանի ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության դեպարտամենտը:
Նախարարության փոխանցմամբ, Վաշաձեն հանդիպել է Իրանի, Սոմալիի, Լյուքսեմբուրգի, Բոսնիայի եւ Հերցեգովինայի արտգործնախարարների, ԱՄԷ արտաքին հարցերով պետնախարարի հետ:
«Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների քաղաքական համագործակցության, տնտեսական համագործակցության խորացման հեռանկարների եւ ՄԱԿ-ի շրջանակում համագործակցության հետ կապված հարցեր»,-ասված է դեպարտամենտի հաղորդագրության մեջ:




























