Ճապոնիայի բնակիչները պետությանն են վերադարձնում մարտի 11-ի երկրաշարժից ավերված տներից գտնված գումարները։ Կառավարությունն արդեն շուրջ 48 մլն դոլար է ստացել, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը։
Փողերը վերադարձրած գրեթե բոլոր ճապոնացիները դրանցից հրաժարվել են անգամ նրանից հետո, երբ պետությանը չի հաջողվել գտնել գումարների իրական տերերին։ Ամենամեծ գումարը՝ 1,3 մլն դոլար, ոստիկանության աշխատակցի կողմից հայտնաբերվել է չհրկիզվող պահարանում։ Այն պատկանել է տեղական գործարարներից մեկին։ Միյագի նահանգից գտնված 24 մլն դոլարից 21 միլիոնը գտել են իրենց տերերին։
Դեռեւս հայտնի չէ՝ կառավարությունը վերադարձված գումարները կտրամադրի՞ երկրաշարժից տուժածներին։



























