Հոկտեմբերի 1-ից Թուրքիայում ուժի մեջ է մտնում Դատարանների մասին օրենքը։

Ինչպես հայտնում է SalamNews-ը, համաձայն այդ օրենքի՝ մասնավորապես դատական երդումներից հանվում է «ալլահ» բառը։ Եթե նախկինում երդվում էին «ալլահով եւ պատվով», ապա այժմ՝ «պատվով, արժանապատվությամբ եւ բոլոր սուրբ արժեքներով»։

Օրենքը երկրի խորհրդարանի կողմից ընդունվել է հունվարի 12-ին։