Իրանի բուհերը կհրաժարվեն կրթել այն կանանց, որոնք չեն հետեւում հիջաբ կրելու կանոններին։

Այս մասին հայտնում է ISNA գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի Իսլամական Հանրապետության կրթության եւ դաստիարակության նախարարությանը։

«Շնորհակալություն ենք հայտնում թանկագին ուսանողներին, որոնք չեն անտեսում իրենց ուսանողական պարտականությունները, ինչպես նաեւ հետեւում են առաքինության սկզբունքներին եւ հիջաբ կրելու կանոններին»,- ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունները ազատված են կրթական ծառայություններ մատուցելուց եւ սոցիալական երաշխիքներ տրամադրելուց իգական սեռի այն ուսանողներին, որոնք չեն հետեւում իսլամական հագուստի կանոններին։